ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու նիստից հետո Փաշինյանն անցնելու է կադրային փոփոխություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սպասում է այսօր կայանալիք Երևանի ավագանու նիստին, որպեսզի դրանից հետո այլևս ազատ լինի իր գործողություններում։ Ինչպես ավելի վաղ նշել էինք մեր մի քանի հրապարակումներում, Փաշինյանը Երևանում քաղաքապետի պաշտոնը զավթելուց հետո մտադիր է լուրջ վերադասավորումներ իրականացնել գործադիրում և սպասում է, թե ինչ ընթացք է ունենալու Երևանի քաղաքապետի ընտրությունները, դրանից հետո իր մտահաղացումներն իրականացնելու համար։

Մասնավորապես, Փաշինյանը դժգոհ է մի քանի նախարարների աշխատանքից, որոշների դեպքում էլ ստիպված է կատարել իր արևմտյան հովանավորների պահանջը, հատկապես ամերիկյան կողմի դժգոհությունը հարուցել են տնտեսական բլոգի այն նախարարները, որոնք որոշակիորեն օգնում են Ռուսաստանին պատժամիջոցների շրջանցման հարցում, ուստի և Փաշինյանը ստիպված է ազատվել մի քանի պաշտոնյաներից, որպեսզի կարողանա արդարացնել Հավաքական Արևմուտքի պահանջները։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին հերթին հարվածի տակ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով համարվում է բանկային սեկտորի ներկայացուցիչը Հայաստանի կառավարությունում, բայց նաև լուրջ կապեր ունի Ռուսաստանում և ինքն է անձամբ վերահսկում մի շարք ռազմավարական նշանակության ապրանքների տեղափոխումը։ Բացի այդ Փաշինայնը ցանկանում է անպայման ազատվել Մհեր Գրիգորյանից, քանի որ վերջին շրջանում ընդդիմադիր շրջանակներից կոչեր են հնչում Նիկոլ Փաշինայնին իմպիչմենտի ենթարկելու և նրա փոխարեն պրոֆեսիոնալների կառավարություն կազմելու վերաբերյալ։ Հատկապես ընդգծում են Մհեր Գրիգորյանի ֆակտորը՝ առաջարկելով հենց նրան նշանակել վարչապետ։Հայտնի է, որ Փաշինյանը չափազանց խանդով է վերաբերվում սեփական թիմի կազմում հնարավոր որևէ թեկանծուի առաջխաղացման մասին տեղեկություններին։

Իրենց պաշտոններին հրաժարական են տալու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրանցից յուրաքանչյուրի դեպքում Փաշինյանը տարբեր մոտիվացիաներ ունի։ Եթե Էկոնոմիակայի նախարար Վահան Քերոբյանին առանձնապես ՔՊ-ում չեն սիրում, ոչ միայն դեպի Ռուսաստան արգելված ապրանքների տարանցման համար, ապա, օրինակ, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին մեղադրում են ռազմաարդյունաբերության ոլորտում բացարձակապես որևէ աշխատանք չտանելու համար։ Գնել Սանոսյանն էլ հայտնվել է Փաշինյանի թիրախում, ՔՊ համագումարից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ վարչության կազմի ընտրությունները լուրջ խնդիրներ հարուցեցին։ Նարեկ Մկրտչանը, ըստ մեր աղբյուրի, կարող է առայժմ պահպանել իր պաշտոնը, քանի որ անձամբ է համակարգում բռնի տեղահանված արցախցիներին տեղավորելու աշխատանքը։

Թերեզա Ավետիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular