ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան չի փոխել իր մոտեցումները «Զանգեզուրի միջանցքի» հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շաբաթներին Ադրբեջանն ու Թուրքիան զգալիորեն մեղմացրել են իրենց հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի հաշվով, ավելին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էմին Ամիրբեկովը հայտարարել էր, թե իրենք խնդիր չեն տեսնում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը լինի Հայաստանի իրավազորության ներքո, միայն անվտանգության երաշխիքներ էին պահանջել յուրաքանչյուր ուղևորի և բեռի համար։

Բացի այդ Ադրբեջանը նաև պայմանավորվել էր Իրանի հետ տարանցումն Իրանի տարածքով իրականացնելու հարցով։ Այս հանգամանքը թույլ էր տվել Հայաստանի գործող վարչախմբին խանդավառ ճիչեր արձակելու և հայտարարելու, թե Զանգեզուրի միջանցքի հարցով թշնամի պետությունները որոշակի հետքայլ են արել։ Փաշինյանի և նրա կողմնակիցների այս խանդավառության վրա երեկ սառը ջուր է լցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրած իր ուղերձում հայտարարելով, թե Թուրքիան Հայաստանից խաղաղության ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում։ «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,-ասել է նա՝ հերթական անգամ փաստելով, որ Զանգեզուրի միջանցքի հարցում հատկապես Թուրքիան հետքայլի որևէ հնարավորություն չի տեսնում, ինչն, իհարկե, բավականին լուրջ և վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի համար։

Որքան էլ Փաշինյանը և նրա քարոզչամեքենան փորձեին համոզել, թե Զանգեզուրի միջանցքի հարցում շոշոփելի առաջընթաց են արձանագրել՝ հեռացնելով վտանգները, Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ առանձնապես որևէ լուրջ ձեռքբերման մասին խոսելն անիմաստ է։ 

Գրետա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular