ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքի վարչապետ ալ-Սուդանին ժամանել է Մոսկվա. ի՞նչ հարցեր են քննարկվելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանին երեքշաբթի Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանի անվտանգությանը, ինչպես նաև էներգետիկ և լոգիստիկ հարցերը։

Ինչպես և սպասվում էր, Պուտինը և ալ-Սուդանին բանակցություններ կվարեն, ինչպես նաև կշփվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 11-ին քաղաքական գործիչները կրկին կհանդիպեն, նրանք կմասնակցեն ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստին։

ՌԴ նախագահի և Իրաքի վարչապետի հանդիպումը տեղի կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։ Իրավիճակը մտահոգիչ է Կրեմլի համար, ավելի վաղ լրագրողներին ասել էր Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular