ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էսկալացիայից տուժած Իսրայելի բնակիչների թիվը գերազանցել է 2,8 հազարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը սկսված էսկալացիայի հետեւանքով վիրավորված իսրայելցի բնակիչների թիվը գերազանցել է 2,8 հազարը, նրանցից ավելի քան 500-ը դեռ հոսպիտալացված են. հայտնում է Haaretz թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նախկինում հաղորդվում էր 2741 վիրավորի մասին։

«Շաբաթ առավոտյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր 2806 իսրայելցիներ վիրավորվել և տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ… տեղական ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ, 535 իսրայելցի դեռևս հիվանդանոցներում է, այդ թվում՝ 106-ի վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular