ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայողը ձերբակալվել է՝ համածառայակից Նարեկ Նազարյանի սպանության կասկածանքով․ ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերեւույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու եւ գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետեւանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերեւույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular