ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը՝ կապված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետ. Քիրբի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը, որը պահվում է Կատարի բանկում, եթե հայտնի դառնա, որ երկիրը ներգրավված է պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին MSNBC-ին տված հարցազրույցում։

«Ես այստեղ այն բանի համար չեմ, որ հայտարարեմ որևէ քաղաքական որոշման մասին, բայց այս գումարը կարող է սառեցվել»,- ընդգծեց նա։

Քիրբիի խոսքով՝ նշված գումարի փոխանցումը կարող է դադարեցվել «ցանկացած պահի»։

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչ օրս այդ միջոցներից ոչ մի դինար չի ծախսվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular