ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին այցով մեկնել է Ռումինիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հանդիպել է իր ռումինացի գործընկերոջ հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության և երկկողմ կապերի ամրապնդման շուրջ, հայտնում է Associated Press-ը։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպումից հետո X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում նա երկու երկրների միջև գործընկերությունն անվանել է «Եվրոպայում և նրա սահմաններից դուրս կայունության բանալին»:

Զելենսկին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, համատեղ ենթակառուցվածքային նախագծերին և Ուկրաինայի ռազմական աջակցության խնդրանքներին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռումինիային՝ իր երկրին ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

 

Երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Ռումինիային անվանել է «ընկեր, ով օգնության է հասել մեր ամենամութ օրը, և ում աջակցությունը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular