Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Պաղեստինում մարդկային աղետի հնարավորության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում զգուշացրել է Պաղեստինում մարդկային մեծ աղետի հնարավորության մասին՝ ընդգծելով պաղեստինցիների ինքնապաշտպանության իրավունքը, գրում է Mehr-ը։
«Շարունակելով օկուպացված Պաղեստինում վերջին իրադարձությունների և Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության գործողություններն ու խորհրդակցությունները՝ արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի գործողությունների առիթով։
Իր նամակում Իրանի ԱԳ նախարարը մատնանշել է Սիոնիստական Իսրայելի ռեժիմի պատճառով վերջին յոթ տասնամյակների ընթացքում Պաղեստինի ժողովրդի տառապանքը՝ պաղեստինյան ժողովրդի դժբախտության մեղքը դնելով նաև արևմտյան երկրների վրա՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ»,- նշում է լրատվամիջոցը։
«Նա նաև նշել է Պաղեստինի դիմադրության «Փոթորիկ Ալ-Աքսա» օպերացիան, որը մեկնարկել է շաբաթ օրը, և ՀԱՄԱՍ-ի գլխավորած ռազմական գործողությունն անվանել է պաղեստինյան ժողովրդի բնական պատասխանը, որը պաշտպանում է իր ամենատարրական իրավունքները:
Ամիր Աբդոլլահյանը նաև զգուշացրել է Գազայի հատվածի դեմ պայքարում Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների անխնա սպանությունները և զգուշացրել է Գազայի հատվածն ամբողջությամբ շրջափակելու վտանգի մասին՝ դադարեցնելով ջրամատակարարումը և մարդասիրական օգնությունը։
Ամիր-Աբդոլլահյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաղեստինյան խնդրի միակ լուծումն օկուպացիան դադարեցնելն է և ճնշված պաղեստինցի ժողովրդի՝ իր ճակատագրի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և անկախ Պաղեստին պետության ձևավորման իրագործումը՝ Պաղեստինի բոլոր հողերի վրա՝ սուրբ Ղուդսում իր մայրաքաղաքով»,- գրում է Mehr-ը։