ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պատրաստ ենք շարունակել 3+3 ֆորմատով հանդիպումները. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պատրաստ ենք շարունակել 3+3 ֆորմատով հանդիպումները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«3+3 ֆորմատի վերաբերյալ, երբ որ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաեւ որոշակի սկզբունքներ են պայմանավորված եղել եւ մենք պատրաստ ենք աշխատել այդ ֆորմատում եւ կարեւորում ենք այն: Ինչու է կարեւոր, որովհետեւ մենք շատ հաճախ տարածաշրջանային օրակարգը հաճախ քննարկում ենք հեռու տեղերում եւ չենք քննարկում այս տարածաշրջանում: Իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերները շատ կարեւոր են, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի տարածաշրջանում, որ մենք մեր տարածաշրջանի երկրների եւ հարաբերությունների նկատմամբ ունենք քամահրական վերաբերմունք»,-ասաց նա: 

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպմանը Թեհրանում, իհարկե, որոշակի քննարկումներից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular