ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախ կարպետ»-ը վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված միակ գորգը՝ տեղահանվածներին օգնելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող «Արցախ կարպետ» ընկերությունը, որը 2020թ․ ի վեր, կորցրել է Արցախում հիմնած հինգ արտադրամասերը, հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշը համարվող բացառիկ գորգեր, վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված միակ գորգը` Արցախից տեղահանված շուրջ 30 ընտանիքների օգնություն տրամադրելու նպատակով։

 NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ Կարպետ» (Արցախ կարպետ) ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը տեղեկացրել է, որ վերջին պատերազմից հետո Արցախյան ավանդական ձեռագործ «Թագ գորգ»-ն իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել  և Երևան է հասցրել Ստեփանակերտից իր ընտանիքի հետ տեղահանված մի երիտասարդ։

«Մեր ընկերությունը խորհրդանշական գնով գնել է այդ գորգը և այժմ վաճառում ենք այն, որպեսզի հասույթը տրամադրենք տեղահանված ընտանիքների առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։ Վաճառքի նախնական գինը 1,000 000 դրամ է»,-ասել է Խաչատրյանը՝ նշելով, որ ընկերության աշխատակիցներն այս ընթացքում կամավորական աշխատանքներով են զբաղված և արդեն իսկ հարյուրավոր տեղահանված ընտանիքների օգնության փաթեթներ են հասցրել։

Խաչատրյանը չի ցանկացել խոսել պատերազմի և Արցախի հայաթափման հետևանքով ընկերության կրած վնասների մասին՝ շեշտելով, որ ներկայումս Արցախից տեղահանված շատ արտադրողներ կան, որոնց վիճակն անհամեմատ ավելի վատ է և որոնք շատ ավելի մեծ կորուստներ են կրել, քան իրենք։

«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերությունը, նախքան 2020թ․ պատերազմը, գորգագործական արտադրամասեր ուներ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Բերձոր, քաղաքներում և Ճարտար գյուղում: 2023թ․ պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ընկերության՝ Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերը ևս դադարեցրին իրենց գործունեությունը, ինչի արդյունքում հարյուրավոր գորգագործներ զրկվեցին աշխատանքից և տեղահանվեցին Հայաստան։

387203920_719383183563591_5865259835019604944_n.jpg (1020 KB)
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular