ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության առանձին որոշմամբ տարկետում կտրամադրվի. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ: Դրանով կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով (ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Նշված կարգով 2023 թ. ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տրամադրվել է տարկետում: Սակայն կարգի կիրարկման ընթացքում ակնհայտ է դարձել, որ կան իրավիճակներ, որոնց մասով կարգավորումներ նախատեսված չեն:

Օրինակ՝ կարգի 8-րդ կետով կառավարության որոշման համար սահմանված են քաղաքացիների տվյալների փոխանցման ժամկետներ, որոնք սակայն չեն համապատասխանում կառավարության մեկ այլ՝ 2012 թ. ապրիլի 26 N 597-Ն որոշմամբ սահմանված ժամկետներին: Այս նախագծով համապատասխանեցվում են N 383-ն որոշման կարգով և ՀՀ պետական ու ոչ պետական բուհեր ընդունելության կարգով սահմանված ժամկետները: Կարգի կիրարկման ընթացքում մի շարք քաղաքացիների տվյալները, որոնք ընդունվել են բուհերի համապատասխան մասնագիտություններով և կարող են ստանալ տարկետում, հայտարարված զորակոչի ընթացքում կառավարության որոշման մեջ չեն ներառվում տարածքային զինկոմիսարիատում հաշվառված չլինելու կամ ընդունելության արդյունքների ավելի ուշ ժամկետում հայտնի լինելու պատճառով:

Կառավարության 2012 թ. ապրիլի 26 N 597-Ն որոշմամբ սահմանված է, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում կարգով սահմանված հիմքով տարկետման իրավունք ձեռք բերած, սակայն ամառային զորակոչից տարկետում չստացած քաղաքացիներին կառավարության առանձին որոշմամբ տրամադրել տարկետում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular