Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր կեսօրին Կամչատկա թերակղզում երկրաշարժ է տեղի ունեցել, KAMCHATKA-INFORM գործակալությանը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղից։
Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծովածոցում։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ահազանգեր չեն ստացել շրջանների բնակիչներից։