ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հրամանագիր է ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ղրղզստանից իր գործընկեր Սադիր Ջապարովին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ հոկտեմբերի 12-ին։

«Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Պատվո շքանշանով պարգևատրել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Նուրգոժոևիչ Ջապարովին»,- ասվում է փաստաթղթում:

Հրամանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 12-ին՝ Ռուսաստանի ղեկավարի Ղրղզստան կատարած այցի առաջին օրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular