ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս փորձագետները վախենում են Հայաստանի մասին ճշմարտությունն ասել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sm.news-ը գրում է, որ ռուս փորձագետները քաջատեղյակ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքներին, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայն խոսել: Համենայնդեպս, ԼՂ-ի հայտնի իրադարձություններից առաջ փորձագետներից և ոչ մեկը բացահայտորեն չէր ասում, որ Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ վարվելու է հենց այդպես, թեև նրանցից շատերը կարող էին կանխատեսել նմանատիպ սցենար։ Այս մասին ասել է քաղաքագետ- ամերիկանագետ Դմիտրի Սայմսը։

«Ես կբացահայտեմ մի գաղտնիք՝ գաղտնիք բառը, իհարկե, չակերտների մեջ է: Այն փորձագետները, ովքեր գալիս են տարբեր հեռուստատեսային հաղորդումների, խոսում են շատ զգույշ, բայց ոչ այն պատճառով, որ դա իրենցից պահանջվում է, այլ որովհետև չեն ցանկանում այդ հարցում արտառոց երևալ, չնայած դեա նրանց այնքան էլ արտառոց չի դարձնում», - ասել է Սայմսը:

Մասնագետի խոսքով, եթե նույնիսկ փորձագետներից մեկն ասեր այն, ինչ այժմ իրականություն է դարձել, դա ինչ-որ հեղափոխական հռետորաբանություն չէր լինի։ Միաժամանակ, շարունակել է Սայմսը, իշխանություններն են, որ պետք է զգույշ լինեն, քանի որ նրանք են որոշումներ կայացնում և պատասխանատու են դրանց հետևանքների համար։

«Իսկ փորձագետները պետք է ազնիվ լինեն և նկարագրեն իրավիճակն այնպես, որ այն հասկանալի լինի: Եվ այդ մասին պետք է ասել ոչ միայն վերև ուղարկվող գրառումներում, այլ նաև հանրային դաշտում: Քանի որ Ռուսաստանում հասարակական կարծիքը շատ կարևոր է: Բայց այդ ամենը միշտ չէ, որ տեղի է ունենում և ոչ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանի փորձագիտական ​​հանրությունում»,- եզրափակել է Սայմսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular