ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Տարոն 1 թաղամասի մոտակա շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Բ., ծնված 1997թ․) և «VAZ» (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular