ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք քաղաքական գործիչը սիրիացի փախստականներին կոչ է արել գնալ Գազա և «գնդակահարել իսրայելցիներին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրք ազգայնական «Լավ կուսակցության» (İYİ) առաջնորդ Մերալ Աքշեները կոչ է արել Թուրքիայի բոլոր փախստականներին, հատկապես սիրիացիներին, գնալ Գազայի հատված և պայքարել իսրայելցիների դեմ, հայտնում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Gazete Duvar լրատվական կայքը։

Ելույթ ունենալով կուսակցության ժողովում՝ նա ասել է, որ փախստականները, հատկապես սիրիացիները, ովքեր փախել են իրենց երկրի պատերազմից և ապաստանել Թուրքիայում, կարող են գոնե գնալ Գազայի հատված և «գնդակահարել իսրայելցիներին»։ İYİ-ի ղեկավարը հավելել է, որ Գազա մեկնելու համար անհրաժեշտ առաջին մի քանի մեքենաների ծախսերը ինքն իր գրպանից կհոգա։ «Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը նաև մեքենա կտրամադրի»,- ասել է Աքշեները կուսակիցներին։

Այսօր Թուրքիայում ապրում է ավելի քան 3,4 միլիոն սիրիացի փախստական։ Երկրում փախստականների դեմ աճող տրամադրությունները հաճախ հանգեցնում են խտրականության և ֆիզիկական հարձակումների փախստականների և նրանց ունեցվածքի վրա:

Սիրիացի փախստականներին Գազա գնալու՝ Աքշեների կոչը դիտվում է որպես երկրում փախստականների դեմ ատելության հերթական հանցագործություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular