ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն կոչ է անում Գազայի հատվածին «սննդի, ջրի և դեղորայքի հասանելիության» իրավունք ապահովել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը վերահաստատել է իր համերաշխությունը Իսրայելին՝ կրկին կոչ անելով Գազայի հատվածին «սննդի, ջրի և դեղորայքի հասանելիության» իրավունք ապահովել՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:

«Մենք չպետք է մոռանանք, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Բայց, իհարկե, նա պետք է դա անի միջազգային իրավունքի, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն»,- հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Փիթեր Ստանոն։ «Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է, որը կրկնվում է ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ տարածաշրջանում և տեղում գործընկերների հետ մեր շփումներում»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու համար պատանդների արագ ազատ արձակումը։ Նա նշել է, որ պատանդ վերցնելը «և այն, թե ինչպես դա արեց Համասը, հակասում է ոչ միայն միջազգային նորմերին, այլև ցանկացած քաղաքակիրթ նորմերի»:

ԵՄ-ն նաև կոչ է արել դադարեցնել բռնությունները։ «Անասելի վայրագություններ» են իրականացվել իսրայելցիների դեմ, ասել է Ստանոն՝ հավելելով. «Այն, ինչ մենք տեսնում ենք Գազայում, ուղիղ հետևանքն է այն ամենի, ինչ ՀԱՄԱՍ-ը սկսել է շաբաթ օրը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular