ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են Ալիևի և Պուտինի հանդիպման մանրամասները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Բարձրացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցը։

Կողմերը գոհունակություն են հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, դրա ներուժի աճով և, առհասարակ, այս երթուղիով բեռնափոխադրումների ծավալների ավելացմամբ՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային տրանսպորտով։

 

Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը։

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությանը:

Նշվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պետական ​​հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular