ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ վիզա ստանալու համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, նախկին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը մոտ 1 ամիս առաջ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար:

Մեր աղբյուրներով՝ վերջինս թեեւ երկրից մշտական մեկնելու մտադրություն չունի, բայց հաճախ է լինում ԱՄՆ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Հովհաննիսյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ ասելով, թե անձնական տվյալ է: «Ես տարբեր դեսպանատներ անձնական կամ աշխատանքային հարցերով դիմում եմ, բայց ես համարում եմ դա անձնական տվյալ, չեմ ուզում մեկնաբանել: Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն, բնականաբար, չունեմ, բայց ոչ ԱՄՆ -ի, ոչ էլ մյուս երկրների մասով չեմ ուզում մեկնաբանել. դա համարում եմ անձնական տվյալ: Տարբեր դեսպանատների հետ աշխատանքային կարգով, լինում է, որ դիմում եմ աշխատանքային վիզայի համար»,-ասաց նա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular