ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հյուսիսային հատվածը տարհանելու՝ ՑԱԽԱԼ-ի հրամանը խուճապ և քաոս է առաջացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածի հյուսիսային հատվածը տարհանելու՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հրամանը խուճապ և քաոս է առաջացրել, հայտնում է AP-ն։

«Սա քաոս է, ոչ ոք չի հասկանում, թե ինչ անել», - AP-ին ասաց Գազա քաղաքում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության սպա Ինաս Համդանը։

Նրա խոսքով՝ Գազա քաղաքում և Գազայի հյուսիսում գտնվող ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին հրամայվել է տարհանվել դեպի հարավ՝ Ռաֆահ։ 

Գազա քաղաքում Պաղեստինյան Կարմիր մահիկի ներկայացուցիչ Նեբալ Ֆարսահն ասում է, որ անհնար է այդքան կարճ ժամանակում անվտանգ տարհանել ավելի քան մեկ միլիոն մարդու:

«Մոռացե՛ք սննդի մասին, մոռացե՛ք էլեկտրաէներգիայի մասին, մոռացե՛ք վառելիքի մասին: Միակ բանը, որ հիմա ինձ անհանգստացնում է, դա այն է, թե դու ողջ կմնա՞ս»,- ասաց Ֆարսախը՝ հեկեկալով:

«Ի՞նչ կլինի մեր հիվանդների հետ։ Վիրավորներ ունենք, ծերեր կան, երեխաներ կան հիվանդանոցներում»,- Ֆարսախն ասաց, որ շատ բժիշկներ հրաժարվում են տարհանել հիվանդանոցները և լքել հիվանդներին։ Փոխարենը, նրա խոսքով, իրենք զանգահարել են իրենց գործընկերներին՝ հրաժեշտ տալու:

«Ալ Ջազիրայի» թղթակից Սաֆվաթ ալ-Քահլութն ասում է, որ հարազատները փորձում են պարզել, թե ուր կարող են գնալ, եթե տեղափոխվեն հարավ: «Ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ խուճապի մեջ են, շփոթված, առանց ծրագրի և շփոթված են, թե ինչ անել: Երեխաներս ինձ հարցնում են. «Ո՞ւր գնանք»: Ասում եմ՝ չգիտեմ։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրամայել է 24 ժամվա ընթացքում 1,1 միլիոն պաղեստինցիների տարհանել Գազայի հարավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular