ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի կոշտ արձագանքը «սորոսականներին» և ՀՀ իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական հարաբերությունների սրումը Ռուսաստանը կապում է ոչ այնքան Հայաստանի գործող իշխանությունների, որքան արևմտյան ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների հետ։ Պատճառը, թերևս Հայաստանին վերջնականապես չկորցնելու Մոսկվայի ձգտումն է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ դրանից հետո կայացած մամուլի ասուլիսում դժգոհել Հայաստանում, իր ձևակերպմամբ, հակառուսական տրամադրություններից։

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում տեսնում է ՆԱՏՕ-ի երկրների շահերը՝ Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այս անգամ հակառուսական գործունեության մեջ մեղադրել է հասարակական կազմակերպություններին։ «Մենք գիտենք հասարակական կազմակերպությունների թվի մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, նախկինում ևս քիչ չեն եղել, այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, ճիշտ հակառակը դրանք միտված են հող ստեղծելու հակառուսական տրամադրությունների և այդ տարածաշրջանում Հայաստանով առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջ մղման համար, մենք տեսնում ենք, որ այդ փորձերը հասնում են ինչ-որ արդյունքների»,- ասել է Լավրովը։

Օրեր առաջ հայաստանյան 15 կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, արձանագրել ռուսական կողմի անգործությունն ու թերացումները, Հայաստանի նկատմամբ դաշնային պարտավորությունների, ինչպես նաև Արցախում եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակում։ Գործող վարչախմբին էլ կոչ էին արել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել, Գյումրիից հեռացնել 102-րդ ռազմաբազան, սահմանների պահպանությունն ամբողջությամբ փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, նաև թույլ չտալ օտարերկրյա ուժերին միջամտել Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Բնականաբար, նման առաջարկներն արժանանալու էին և առաջիկայում էլ արժանանալու են ռուսական շրջանակների բուռն հակազդեցությանը։ Ռուսաստանը նույնիսկ այսօրվա վիճակում զգալի ազդեցություն ունի Հայաստանի վրա, որքան էլ գործող իշխանություններն ու արևմտյան ֆինանսավորմամբ և հատկապես սորոսական կազմակերպությունները փորձեն հակառուսական տրամադրություններն ավելի թեժացնել, առանց այն էլ նման տրամադրությունների պակաս Հայաստանում չկա։ Թե որքանո՞վ է Ռուսաստանը կատարում իր դաշնակցային պարտավորությունները, բոլորովին այլ հարց է, սակայն նոր արհավիրքներ բերելու փաշինյանական վարչախմբի ձգտումներն ու մղումներն արդեն իսկ վտանգավոր են դառնում։

Աննա Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular