ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր թեզեր է դաշտ նետում՝ արցախցիներին պառակտելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախից 100 հազարից ավելի մարդկանց Հայաստան տեղափոխելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է ամեն ինչ անել արցախցիներին Հայաստանի ներքաղաքական կյանքից հեռու պահելու համար։ Մի կողմից պետությունը զգալի միջոցներ է հատկացնում արցախցիների կյանքը թեթևացնելու համար։ Փաշինյանն ինքն էլ երեկ հայտարարել է, թե իբր իր արևմտյան գործընկերները չափազանց տպավորված են, որ Հայաստանը կարողացել է տասնյակ հազարավոր մարդկանց առանց խնդիրների տեղավորել, սակայն բանն այն է, որ դա ոչ այնքան Փաշինյանի և նրա իշխանության վաստակն է, որքան հայ ժողովրդի՝ հատկապես կամավորականների և սոցցանցերում արագ ինքնակազմակերպվող խմբերի շնորհքն է, որոնք փորձում են հնարավորինս աջակցել՝ հանգանակություններ կազմակերպելով։

Մյուս կողմից էլ իշխանությունները նաև լուրջ վախ ունեն Արցախի նախկին իշխանություններից և քաղաքական շրջանակներից, որոնք ամբողջ կազմով տեղափոխվել են Հայաստան՝ չհաշված Ադրբեջանում գերի ընկած որոշ նախկին նախագահներին և պաշտոնյաներին։

Այժմ էլ փաշինյանական քարոզչամեքենան նոր թեզեր է սկսել շրջանառել, դրա համար օգտագործելով սոցցանցերում որոշակի թվով հետևորդներ ունեցող լրագրողների, բլոգերների, փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները միտումնավոր են գերի հանձնվել Ադրբեջանին, կամ էլ ամբողջ մեղքը փորձում են տեղափոխել Ռուսաստանի վրա, իսկ Հայաստան տեղափոխված Արցախի իշխանությունների հասցեին էլ տեղեկություններ են տարածում, թե իբր նրանք գործարքի մեջ են Ադրբեջանի հետ և իրենք են հանձնել մյուս պաշտոնյաներին՝ հնարավորություն ստանալով ճողոպրել Արցախից։ Բնականաբար նման քարոզչական հնարքները լուրջ հետևանքներ են ունենալու, Փաշինյանը փորձում է ամեն գնով արցախցիներին հեռու պահել։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում իշխանությունը մտադիր է լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը, իսկ Արաբկիր համայնքում գտնվող շենքը փոխանցել պետական գույքի կառավարման վարչությանը։ Արցախից Հայաստան տեղափոխված պաշտոնյաները պարբերաբար այնտեղ են հավաքվում, քննարկում իրենց հետագա անելիքները և դա լուրջ մտավախության ու վախի ալիք է բարձրացրել իշխանության շրջանում։

Գայանե Պապինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular