ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածի վրա հարձակումների ժամանակ սպանվել է 13 պատանդ, այդ թվում՝ օտարերկրացիներ. ՀԱՄԱՍ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևը հայտնել է, որ 13 պատանդ է սպանվել Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների արդյունքում։ Նրանց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Գրել է «Կոմերսանտը»՝ հղում անելով Al-Qassam-ի հայտարարությանը։

«Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների արդյունքում 24 ժամվա ընթացքում վեց պատանդ է մահացել Հյուսիսային նահանգում, 7-ը՝ Գազայի նահանգում, ևս երեքը՝ այլ նահանգներում», - հայտնել են զինյալները Telegram ալիքում։

Իսրայելի բանակն այսօր հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին տարհանվել հարավային շրջաններ՝ իրենց անվտանգության համար։ Քաղաքացիներին նաև խնդրել էին չմոտենալ Իսրայելի հետ սահմանին։

Ըստ ՄԱԿ-ի՝ տեղափոխման համար տրվում է 24 ժամ։ Խոսքը 1,1 միլիոն պաղեստինցիների մասին է։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն իսրայելական բանակի կոչն անվանել են «սադրանք»։

Հոկտեմբերի 12-ին իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ զինվորականները պատանդների մասին ծանուցել են 97 ընտանիքի։ Մինչ այս ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտնել էին հարյուրավոր իսրայելցիների առևանգման մասին։ Իսլամական ջիհադն ավելի քան 30 պատանդ է վերցրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular