ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպացիներն Իլհամին պատժել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԽԽՎ-ն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը, որի շրջանակներում հանդես է եկել բավական հայամետ կեցվածքով՝ թե՛ կապված Արցախում տեղի ունեցածի, թե՛ «Զանգեզուրի միջանցք» կոչված խեղկատակության հետ: Ավելին՝ Ադրբեջանին նույնիսկ սպառնացել են քրեական հետաևանքներով և այլն: Միակ պատուհանը, որ բաց է թողնվել Իլհամի համար, այն է, որ բանաձևում խոսվում է ոչ թե էթնիկ զտման՝ որպես կայացած փաստի մասին, այլ՝ կասկածների առ այն, որ նման բան տեղի է ունեցել:

Իհարկե, բանաձևը նախևառաջ աշխարհաքաղաքական մրցակցության արգասիք պետք է համարել. սա, կարելի է ասել, Իլհամի՝ Գրանադա չմեկնելու գինն է, որը եվրոպացիները գնահատել են որպես պրոռուսական քայլ, Բաքվի ցանկության յուրատեսակ դրսևորում՝ դուրս չգալու տարածաշրջանային ֆորամտից, հեռու մնալու Արևմուտքից ու հավատարիմ լինել Պուտինին առնվազն այս փուլում:

Կասկած չկա, որ եթե Ադրբեջանը համառի իր ռուսամետության հարցում, ապա շատ շուտով կարող են այլ ճնշումներ էլ լինել, ու մի օր Արևմուտքը կարող է նույնիսկ խոսել Ացրախում տեղի ունեցած ցեղասպանության մասին՝ այն հավասարեցնելով 20-րդ դարասկբին տեղի ունեցած Հայոց մեծ ցեղասպանության հետ. հայերին սկսում են սիրել ու արժևորել միայն այն ժամանակ, երբ թուքերն իրենց խելոք, հնազանդ չեն պահում՝ մեզ դարձնելով առևտրի առարկա:

Իհարկե, Իլհամը փորձառու դիվանագետ է ու կարողանում է «յոթ մոր կաթ ծծել»՝ հակառակ Նիկոլի, ի դեպ, որին այդ «յոթ մայրերը» սիրում են միայն բամփել՝ արդյունքում բամփելով բոլորիս գլխին: Նավթը հզոր զենք է, և ինչ-որ բան հուշում է, որ Իլհամը բոլոր դեպքերում կկարողանա Եվրոպայում գտնել այնպիսի ազդեցիկ մեկին, որի համար հայի արյունը ջուր է, իսկ նավթն ու խավիարը՝ ամեն ինչից վեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular