Աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճով․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը բացատրել է ԱՊՀ երկրների հետ ինտեգրմամբ։
«ԱՊՀ-ն մնում է ակտուալ, տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճով, այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս»,- լրագրողներին ասաց Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ «ավելի լավ ժամանակներում միայն Չինաստանն է դա ցույց տվել»։
«Ի՞նչ եք կարծում, հենց դա՞չէ ինտեգրման արտադրանքը»,- նշել է Պեսկովը։