ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կապվել ենք Փաշինյանի հետ, քննարկել ենք սպասվող ԱՊՀ գագաթաժողովը. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է РИА Новости-ին։ 

 

«Մենք զանգահարեցինք Փաշինյանին և քննարկեցինք ԱՊՀ սպասվող գագաթնաժողովը»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

 

ՌԴ ղեկավարի խոսքով՝ Հայաստանը չի հեռանում ԱՊՀ-ից։

 

«Վարչապետ Փաշինյանն ինձ զանգել է, հեռախոսով խոսել ենք։ Խոսվել է նաեւ առաջիկա, այսինքն՝ այսօրվա գագաթնաժողովի մասին (ԱՊՀ – խմբ.)։ Այնտեղ կան հանգամանքներ, որոնք, կարծում եմ, միանգամայն հասկանալի են։ Այս մասին հիմա չեմ խոսի, ավելի լավ է հարցնել Հայաստանի վարչապետին։ Բայց որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ասել է Պուտինը՝ Ղրղզստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular