ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժշկության 5 սարսափելի մեթոդներ, որոնք օգտագործել են մեր նախնիները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հին ժամանակների բժշկական մեթոդների մասին մի շարք աշխատություններ և գրառումներ կան պահպանված:

Կան տարբեր հիվանդությունների այնպիսի եղանակներ, որոնք ուղղակի սարսափելի են և, փառք Աստծո, չեն հասել մինչև մեր օրերը: Ահա դրանցից մի քանիսը:

Մկան մածուկ, Հին Եգիպտոս ՀԻն Եգիպտոսում համարվում էր, որ մահացած, փտած մկները կարողանում են բուժել կարիեսը և ականջների ցավը:

Այդ հիվանդությունները բուժում էին նեխած մկան մարմնից պատրաստված հատուկ մածուկով: Սակայն դա իրականում ավելիվատ հետևանքներ էր առաջացնում՝ թեթև ատամնացավը վերածելով մեծամասշտաբ բորբոքման:

Կավի օգտագործումը սննդի մեջ, Հին Հունաստան

Հին Հունաստանում սննդի մեջ կավ էին օգտագործում, որը ենթադրաբար օգնում էր ազատվել փորլուծությունից և աղեստամոքսային տրակտից: Սա մասամբ հնարավոր է, քանի որ կաոլինը և բոնտոնիտը, որոնք մտնում են կավի բաղադրության մեջ, մեր օրերում էլ որոշ չափով գործածվում են փորլուծության դեմ դեղամիջոցներ ստանալու համար: Անգամ Հիպոկրատն է իր աշխատություններում գրել կավի մի քանի տեսակների բժշկական օգտակարության մասին: Սակայն, բացառված չէ նաև, որ էֆեկտը կարող է հակառակը լինել:

Լեզվի մասնակի հեռացում, Եվրոպա

Մեր օրերում այս մեթոդը կիրառվում է հազվադեպ, երբ քաղցկեղը կամ սուր բորբոքումը պատում են բերանային խոռոչը: Սակայն 18­19­ րդ դարերում Եվրոպայում բժիշկները կարծում էին, որ զկրտոցից ազատվելու լավագույն միջոցը լլեզվի հեռացումն է: Ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան, որ սա իրապես չի օգնում ազատվել զկրտոցից, բայց շատերի համար արդեն շատ ուշ էր: Նրանք՝ հեռացնելով լեզուն, սուր բորբոքումներ էին ստացել և մահացել էին վարակից:

Ծխախոտ, Հյուսիսային Ամերիկա

Հյուսիսամերիկացի հնդիկների համար ծխախոտը յուրաքանչյուր հիվանդությունից ազատվելու լավագույն միջոցն էր: Ծխախոտի տերևները ծխում էին, ուտում կամ ուղղակի մանրացնում էին և դնում վնասված հատվածի վրա: Հիմա դրա մասին մտածել անգամ չենք փորձի, քանի որ ժամանակակից ծխախոտների մեջ չափից շատ են քիմիական նյութեր ավելացված: իսկ հնդիկներն օգտագործում էին մաքուր ծխախոտ՝ առանց որևէ հավելման: Սակայն անգամ ամենամաքուր ծխախոտը չի կարող միայն օգուտ հասցնել մարդու առողջությանը: Ինչպես գիտենք՝ այն կախվածություն է առաջացնում, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս չհետևել հնդիկների մեթոդին:

Թրթուրից պատրաստված քսուք, Ավստրալիա

Հին Ավստրալիայում բնիկներն օգտագործում էին թրթուրներից պատրաստված քսուք՝ մաշկային հիվանդությունները բուժելու համար: Նրանք հավատում էին, որ այդ քսուքը բուժում է բոլոր վերքերը: Աղացած թրթուրներին խորը մտցնում էին վերքի մեջ և կապում էին կտորով: Բնիկների կարծիքով բակտերիաները և քայքայման նյութերը, որոնք արտադրվում էին այդ բուժման ընթացքում, ի զորու էին օգնել վերքերին լավանալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular