Իսրայելը պետք է թույլ տա, որ մարդասիրական օգնությունը Եգիպտոսով հասնի Գազա. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը պետք է թույլատրի Եգիպտոսի Ռաֆահ անցակետով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ այն բանից հետո, երբ թուրքական բեռներ տեղափոխող առաջին ինքնաթիռը Եգիպտոս կհասնի, հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի Եգիպտոսի հետ համագործակցությամբ Գազայի հատված օգնություն ուղարկել, և որ թուրքական իշխանությունները շարունակում են շփումները պատանդներին ազատելու և ճգնաժամը կարգավորելու ուղիներ գտնելու համար։