ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը խոսել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պաշտոնապես պետք է մնա Ղարաբաղում մինչև 2025 թվականի նոյեմբերը, սակայն նոր հանգամանքների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը և նրա գործընկերները պետք է քննարկեն հետագա գործողությունների ընթացքը։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Պուտինը պարզաբանել է, որ «երբ հայկական կողմը ճանաչեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի մաս է, ստացվեց այնպես, որ խաղաղապահներն արդեն Բաքվի տարածքում էին»։

Այժմ, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է, նշել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բայց ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, պետք է հարցը լուծենք մեր գործընկերների հետ երկխոսության միջոցով...»,- եզրափակել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular