ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին. Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների վերսկսմանը, այս մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես խոսել եմ այդ մասին։ Ասել եմ, որ մենք պատրաստ ենք և կնպաստենք խաղաղ բանակցությունների վերսկսմանը խաղաղության  համաձայնագրի կնքման հույսով։ Եվ առաջարկել ենք բոլոր գործընկերներին  հավաքվել Մոսկվայում։ Վարչապետ Փաշինյանը սրա մասին գիտի, ես նրան ասել եմ։ Ադրբեջանի նախագահը գիտի այդ մասին»,- ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Պուտինն ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, այս հարցում խնդիրներ չպետք է լինեն։

«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, պարզապես ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո»,- ասել է ՌԴ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular