ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Amnesty International-ը հետաքննում է Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործման պնդումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ հետաքննում է այն պնդումները, թե Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Գազայի հատվածի վրա հարձակումների ժամանակ, հայտնում է Euronews-ը։

«Amnesty-ի ճգնաժամային ապացույցների լաբորատորիան  հաստատել է, որ Գազայի հատվածին  հարվածող իսրայելական զորամասերը հագեցված են սպիտակ ֆոսֆորի հրետանային արկերով, - ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:- Մենք հետաքննում ենք Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործման փաստերը, ներառյալ Գազա քաղաքի ծովափնյա հյուրանոցին հարվածելիս»:

Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Human Rights Watch-ը հայտարարել է, որ իսրայելական զորքերը այս քիմիական նյութն օգտագործել  են Գազայում և Լիբանանում:

 

Կազմակերպության տվյալներով՝ նման զենքի օգտագործումը խաղաղ բնակիչներին դնում է լուրջ և երկարատև վնասվածքների վտանգի տակ։

Իսրայելական զինվորականները հերքում են Գազայում այդ զենքի կիրառումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular