ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օզ երկրի կախարդը» ֆիլմի Դորոթիի կոշիկները գողացած ամերիկացուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ-ի բնակիչ Թերի Ջոն Մարտինն իրեն մեղավոր է ճանաչել թանգարանի կողոպուտի մեջ, որի ժամանակ նա գողացել է ռուբինե կարմիր կոշիկներ, որոնք կրել է Ջուդի Գարլենդի հերոս Դորոթին «Օզ երկրի կախարդը» ֆիլմում:

Մարտինը կարծում էր, որ սուտակները իսկական գոհարներ են, մինչև որ զարդերի գնորդը, ով գնում է գողացված ապրանքներ, նրան ասել է, որ դրանք ապակուց են:

Նրա փաստաբանը Associated Press-ին ասել է, որ իր 76-ամյա հաճախորդն այժմ վատառողջ է:

Այդ կոշիկը 1939 թվականի ֆիլմից մնացած միայն չորս իսկական զույգերից մեկն են:

Գողացված զույգը զարդարված էր ռուբինե փականներով և ապակե ուլունքներից ժապավեններով: Այս զույգը Գարլանդը կրել է մյուզիքլի նկարահանումների ժամանակ:

2005 թվականին Հոլիվուդի հուշանվերների կոլեկցիոներ Մայքլ Շոուն այդ կոշիկները փոխառության է տվել հանգուցյալ դերասանուհու հայրենի քաղաքում՝ Գրանդ Ռապիդսում, Մինեսոտա նահանգում Ջուդի Գարլենդ թանգարանին։

Դաշնային դատախազները Մարտինի դեմ մեղադրական եզրակացության մասին հայտարարել են մայիսին՝ հավելելով, որ կոշիկների ներկայիս շուկայական արժեքը կազմում է մոտ 3,5 միլիոն դոլար։

Մարտինը, ով նախկինում դատապարտվել էր 1988 թվականին՝ գողացված գույք ստանալու համար, մնում է ազատության մեջ՝ մինչև դատավճիռ կայացնելը, թեև ամսաթիվը դեռ որոշված ​​չէ:

Դաշնային կանոնները ենթադրում են, որ մարտինը կարող է ճաղերի հետեւում անցկացնել 8-10 տարի, ասել է նրա փաստաբանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular