ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պետականության պահպանման հանձնախումբ է ձևավորվել. նոր իրավիճակ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի պետականության պահպանման հանձնախումբը, որը հիմնադրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, Հայաստանում քաղաքական նոր օրակարգ է սահմանել:

Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը լուռ են, Պետրոսյանն օրերս տված մամուլի ասուլիսի ժամանակ հռչակեց հանձնախմբի առաջնահերթությունները. այն է՝

«Ա. Արցախի Հանրապետության սուբյեկտայնության և առաջնային մանդատով օժտված ինստիտուտների պահպանում

Բ. Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչում ՀՀ֊ն և միջազգային ատյանների կողմից

Գ. Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգ վերադարձի ապահովում հայրենիք»:

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Սուրեն Պետրոսյանն արդեն հասցրել է հանդիպել Արցախի հանրապետության մի քանի պատգամավորների և նախարարների հետ և քննարկել առաջնահերթությունները:
Տեղեկացանք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հանձնախմբի ձևաչափով նոր զարգացումներ են սպասվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular