ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ստանդարտների համաշխարհային օր, Վրաստան՝ Մցխեթոբա, Բելոռուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794– Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:

1902 –ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։

1903- հնչակներն անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։

1920- Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հայաստանը խորհրդայնացնելու մասին։

1922 –ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։

1930 –ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։

1944 –ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

1957 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։

1967– վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:

1990- «Աէրոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռն իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։

1993-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 874 բանաձևը, ըստ որի կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։

2005-ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի  փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու:

2006– Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

2015-լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։

2016-Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։

2019-Կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումն արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա:

2021-երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

2022- Երեւան է ժամանել ԵՄ դիտորդների նախնական խումբը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1529 —ավարտվել է թուրքերի կողմից Վիենայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է այդպես էլ չգրավելով քաղաքը։

1542 –ծնվել է մոնղոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։

1585 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։

1768 —Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։

1784 –ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։

1824 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։

1843 —Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրեմիերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեական շքերթը»։

1851– ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:

1884- Ջորջ Իստմանն արտոնագրել է ֆոտոժապավենը։

1890 –ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1892 —Արթուր Կոնան Դոյլն առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

1897 —Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանն իրականացրել է 300 մետրանոց թռիչք։

1905– ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:

1926– Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:

1946 —որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։

1947 —ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերն առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։

1960– վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն:

1962 —ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։

1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը։

1970 —Հաագայում ընդունվել է միջազգային օրենք օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։

1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1990– վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:

2012 —կայացել է ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular