Եգիպտոսի և Գազայի հատվածի անցակետը կարող է բացվել՝ բնակիչներին տարհանելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի և Գազայի հատվածի սահմանային անցակետը հոկտեմբերի 14-ին կարող է բացվել՝ բնակիչներին տարհանելու համար։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտին։
«Ռաֆահի անցակետը կարող է վերաբացվել շաբաթ օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ավելի վաղ ասել էր, որ համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում չեղարկել Իսրայելի հրամանը՝ պաղեստինցիներին հյուսիսից հարավ Գազա տեղափոխելու վերաբերյալ։
Դյուժարիկը ասել էր, որ նման տեղահանումը չի կարող լինել առանց «ավերիչ հումանիտար հետևանքների»:
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունների պահանջը՝ մեկ օրում Գազայի հատվածից ավելի քան 1 միլիոն բնակչի տարհանել, իրատեսական չէ։