ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-«Հանրապետություն» դաշինքը ճաքեր է տալիս. Զավենիչին արհամարհում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի շենքում երեկ տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունն առանց լրագրողների և ընդդիմադիր երեք խմբակցությունների մասնակցության։ Եթե լրագրողներին հրաժարվել էին ներս թողնել հապշտապ ձևավորված դահլիճ, ապա ընդդիմադիրները բոյկոտել են երդմնակալության արարողությունը, սակայն խոստացել են, որ հետագա նիստերին մասնակցելու են։

Իր ելույթում Ավինյանը շնորհակալություն է հայտնել ընտրողներին, կառավարությանը, սակայն միտումնավոր շնորհակալություն չի հայտնել «Հանրապետություն» կուսակցությանը, որի ութ քվեների միջոցով էլ կարողացավ դառնալ քաղաքապետ։ Ընդհանրապես Արամ Զավենիչի գլխավորած կուսակցության նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքը չափազանց արհամարհական է։ Քաղաքի համատեղ կառավարումն իրականացնելու հայտարարությունից հետո տպավորություն էր, թե մի շարք առանցքային պաշտոններ մտադիր են փոխանցել «Հանրապետությանը»՝ այդ կերպ քաղաքի կառավարումն իրականացնելով։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, ո՛չ Ավինյանը, և ո՛չ էլ նրա վերադաս՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ ցանկություն չունեն լուրջ լծակներ տալու «Հանրապետությանը», ընդամենը մեկ փոխքաղաքապետի պաշտոն են տալու և երեք թաղապետի։ Առաջին փոխքաղաքապետ նշանակվելու է Արմեն Փամբուխչյանը, «Հանրապետությանը» պարզ հասկացրել են, որ կարևոր այդ պաշտոնը նրանց չեն տալու, տալու են փոխքաղաքապետի մեկ պաշտոն, այն էլ կրթության, մշակույթի գծով, որի լծակներն ու լիազորություններն ի դեպ, միշտ ամենափոքրն է լինում քաղաքապետարանում։

Վերջին տեղեկություններով՝ «Հանրապետությանը» մտադիր են զիջել նաև երեք վարչական շրջաններ՝ Մալաթիան, Նոր Նորքը և Դավթաշենը, իսկ այդ վարչական շրջանների ղեկավարների համար առաջարկված թեկնածուներին հենց Ավինյանն է մերժում՝ հայտարարելով, թե կոնկրետ այդ անձանց չի ցանկանում նշանակել այդ պաշտոններին՝ Արամ Զավենիչին պարտադրելով այլ թեկնածուներ ներկայացնել։

Այս պահին նույնիսկ «Հանրապետություն» կուսակցությունը չունի թեկնածու, թե ով է նշանակվելու Դավթաշենի թաղապետի պաշտոնին, ընդ որում «Հանրապետությունը» սկզբունքային խնդիր է դրել իր առջև՝ վերցնել Դավթաշենի թաղապետի պաշտոնը։ Բանն այն է, որ Դավթաշենի տարածքում մեծածավալ շինարարություն է իրականացվում, իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահը ցանկանում է այդ կերպ նախ վերահսկել շինարարությունները, նաև շինարարական կազմակերպություններին առաջարկել ցեմենտ գնել իր սեփական ցեմենտի գործարանից, այլ ոչ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններից, իսկ համապատասխան լծակներ չունենալու դեպքում, շինարարական կազմակերպություններից որևէ մեկը շահագրգռված չի լինելու գնելու Զավենիչի ցեմենտը։ 

Արամ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular