Պուտինի հատուկ ներկայացուցիչը Իրաքի դեսպանի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հոկտեմբերի 13-ին ընդունել է Մոսկվայում Իրաքի Հանրապետության դեսպան Քահթան Ջանաբիին, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում մերձավորարեւելյան օրակարգի կարեւոր հարցերի վերաբերյալ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ թեժացման շեշտադրմամբ, տեղեկացրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրաքյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը, այդ թվում նաեւ հոկտեմբերի 10-11-ին Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամեդ Սուդանիի Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։