ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր են ժամանել  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել: Քիչ առաջ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցում, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և օդապարիկը «կշարունակի օդում իր ճախրանքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular