ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Գազայի վերաբերյալ Արաբական լիգայի հայտարարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանն ընդգծել է, որ Արաբական լիգայի նոր հայտարարությունը Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ հիասթափեցնող է։ Գրել է IRNA-ն։

Այդ մասին Ամիրաբդոլլահիանը հայտարարել է ուրբաթ օրը Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ հայտարարությունը հիասթափեցնող է, և որ այն, ինչ ասված է կոմյունիկեում, չի ներկայացնում իսլամական պետությունների արտաքին գործերի բոլոր նախարարների տեսակետները։

ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իրանը, Իրաքը և որոշ այլ երկրներ աջակցում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտահերթ նիստի անցկացմանը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա հրատապ կերպով Թեհրանում կամ ԻՀԿ անդամի մեկ այլ մայրաքաղաքում։

Ըստ նրա՝ արդյունքում պաղեստինյան կողմի օգտին «կհրապարակվի վճռական հայտարարություն»։

Ավելի վաղ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Գեյթը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ընդգծել էր, որ պաղեստինցիների համար իսրայելական տարհանման ծրագիրը «կհանգեցնի անսահմանափակ տառապանքի»:

Իսրայելի Պաշտպանության բանակը ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ ռազմական բախումների ֆոնին Գազայի հյուսիսի (Վադի) պաղեստինցի ժողովուրդն ամբողջությամբ պետք է տեղափոխվի հատվածի հարավային մաս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular