ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


32-ամյա վարորդն Opel-ով հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վիտուշ Մ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տարածքում՝ բախվելով շինության պատին: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Վիտուշ Մ.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բանիչ 51-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular