«Հեզբոլլահը» քննադատել է միջազգային հանրությանը Reuters-ի օպերատորի սպանությունը լռության մատնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հեզբոլլահ» շարժումը այսօր քննադատել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, Լիբանանում ՄԱԿ ուժերին, Սպիտակ տանը, Reuters գործակալությանը եւ համաշխարհային մի քանի լրատվամիջոցների՝ «ակնհայտ կողմնակալության եւ արհամարհանքի» համար, տեղեկացրել է Al Manar-ը։
Հայտարարությունում, մասնավորապես, ափսոսանք է հայտնվել, որ նրանք միտումնավոր չեն պարզել այն կողմին, որը պատասխանատու է օպերատոր Իսամ Հալիլ Ալ-Աբդուլայի սպանության եւ տարբեր ազգությունների պատկանող մի քանի այլ լրագրողների վիրավորվելու համար։
«Ընդգծելով այս միջադեպում Իսրայելի դերը որպես ագրեսորի՝ հայտարարությունում նշվել է, որ հարձակումը տեղի է ունեցել ինչպես տեղի, այնպես էլ միջազգային լրագրողների աչքերի առջեւ, որոնք ներկա էին պատահարի վայրում։ Սա ընդգծում է տագնապ առաջացնող անտարբերությունը, որը դրսեւորել են այդ ինստիտուտները, որոնք չեն ցանկանում դատապարտել իսրայելական կողմին եւ աջակցում են ապատեղեկատվությանն ու խեղաթյուրումներին, որոնք առաջին հերթին գլխավորվում են Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից միջազգային մեդիա-ոլորտում։ Այդ արշավը, ըստ երեւույթին, նպաստում է սիոնիստական ագրեսիային ընդդեմ ճնշված պաղեստինցի բնակչության։
«Հեզբոլլահի» կապերի բաժինը այդ հաստատություններին եւ ամբողջ համաշխարհային լրատվական հանրությանը կոչ է անում լույս սփռել այս աղաղակող ճշմարտության վրա եւ դատապարտել լրագրողների դեմ հարձակման նողկալի ակտը։ Դա կնշանակեր, որ սիոնիստական հակառակորդի գործողությունները ոչ երկիմաստորեն դատապարտվում են»,- տեղեկացրել է լիբանանյան ԶԼՄ-ն։