ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայում պաշարված պաղեստինցիները հայտնվել են սովի եւ ջրազրկման սպառնալիքի առջեւ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չդադարող իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով շաբաթ օրը Գազայի փռերում վերջացել է հացը, չի բավականացնում խմելու ջուրը, իսկ էլեկտրականության խափանումները ընտանիքներին թողել են առանց հեռախոսների լիցքավորման, որպեսզի իմանան, թե արդյոք անվտանգության մեջ են փախուստի դիմած հարազատները, գրել է Reuters-ը։

Գազայի հարավ մեկնող մարդկանց հոսքը Իսրայելի ուրբաթ օրվա հրամանից հետո հանգեցրել է ռեսուրսների սպառման։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը Իսրայելին կոչ է արել «կանխել հումանիտար աղետը» Գազայում՝ 2,3 մլն բնակչություն ունեցող հողի այդ մի պատառիկում, որը սեղմված է Եգիպտոսի, Իսրայելի եւ Միջերկրական ծովի միջեւ։

 

Ի պատասխան պաղեստինյան ռազմականացված ՀԱՄԱՍ խմբավորման հոկտեմբերի 7-ի հարձակման ՝ Իսրայելը լիակատար շրջափակում է մտցրել՝ դադարեցնելով պարենի մատակարարումը եւ անջատելով Գազայի էլեկտրականությունը։ Մեկ շաբաթ հետո խանութներում վերջացել են շատ ապրանքներ։

Իսրայելը հայտարարել է, որ հրամայել է մարդկանց հեռանալ հյուսիսից հանուն իրենց անվտանգության, եւ որպեսզի չներքաշվեն հակամարտության մեջ։ Հայտարարությունում նշվել է, որ դա կերաշխավորի պաղեստինցիների անվտանգությունը, որոնք ուրբաթ օրը մինչեւ ժամը 16.00-ն (Գրինվիչի ժամանակով ժամը 13.00-ն) կհեռանան այդ շրջանից երկու գլխավոր ճանապարհներով։

Նրանք, ովքեր փախել են, ասում են, որ շատ փողոցներից եւ ճանապարհներից հաճախ դժվար է օգտվել, իսկ որոշներն առհասարակ անանցանելի են վնասվելու պատճառով։

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ 70 մարդ սպանվել, 200 հոգի վիրավորվել է, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել մարդատար եւ բեռնատար մեքենաներով մարդկանց տեղափոխելու ժամանակ, որոնք փախչում էին հյուսիսից։ Reuters գործակալությունը չի կարողացել հաստատել սա։

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 1 300 իսրայելցի։ Զինյալները առեւանգել են տասնյակ պատանդների, որը Իսրայելի պաշտպանության ամենալուրջ խզումն է 1948թ. նրա ստեղծումից հետո։

Զոհերի թիվը Իսրայելի պատասխան գործողությունների հետեւանքով շաբաթ օրը կազմել է ավելի քան 2 200 մարդ։

Եգիպտոսի հետ սահմանը հատելու հնարավորություն չունենալով՝ Գազայի բնակչության մեծ մասը փորձում է գնալ հարավ՝ ապաստարան գտնելու հույսով, քանի որ Իսրայելը  զորքեր եւ տանկեր է կուտակում սահմանին ու արդեն ռեյդեր է սկսել։

ՀԱՄԱՍի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝  իսրայելական ավիահարվածների հետեւանքով ավերվել է ավելի քան 1 695 շենք եւ աշտարակ, 7 000 միավոր բնակարան։

Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների եւ գեներատորների աշխատանքի համար վառելիքի բացակայության պատճառով մարդիկ հեռախոսները օրվա լուսավոր ժամերին լիցքավորում են իրենց արեւային մարտկոցներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular