ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսի և Գազայի միջև Ռաֆահ անցումն անվտանգ չէ, այն ռմբակոծվում է. BBC

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

BBC-ն մի քանի ռեպորտաժներ է պատրաստել Ռաֆահի անցակետից, որը գտնվում է Գազայի հատվածից հեռանալ ցանկացող որոշ երկքաղաքացիների ուշադրության կենտրոնում:

Հեռուստաալիքի պաղեստինյան բովանդակության ստեղծող Մուհամմեդ Աբորգելան օրն անցկացրել է Եգիպտոսի և Գազայի միջև անցակետում: Նա ասաց, որ արտասահմանյան անձնագրերով մոտ 500 մարդ անհաջող փորձել է դուրս գալ։

«Սահմանային անցումն անապահով է, ռմբակոծություններ կան, ապաստան չկա։ Մարդիկ հաղորդագրություններ էին ստանում, որտեղ ասվում էր, որ այնտեղ լինեն տեղական ժամանակով ժամը 12-ից 15-ը, բայց այդ ընթացքում ոչ մի անգամ անցումը բաց չի եղել»,- ասել է նա BBC հեռուստաընկերությանը:

Սահմանին գտնվող քաղաքացիների թվում են եղել ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, չինական, շվեյցարական և շվեդական անձնագրեր ունեցող մարդիկ։ Նրանց ճնշող մեծամասնությունն ուներ երկքաղաքացիություն, ունեին նաև պաղեստինյան անձնագիր։

«Նրանցից ոմանք կապի մեջ են իրենց դեսպանատների հետ, որոնք խորհուրդ են տվել վերադառնալ իրենց տները: Բայց նրանցից ոմանք տուն չունեն վերադառնալու։ Սա անհնար է»,- նշեց նա։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Եգիպտոսի, Իսրայելի և Կատարի հետ՝ Գազայից դեպի Եգիպտոս Ռաֆահ անցակետը բացելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular