ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Վ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ճանապարհային գլանին (վարորդ՝ Ե․ Շ․, ծնված 1984 թ.)։

«Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular