ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայում առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը դառնում է անտանելի. ՄԱԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը խոսել է «սարսափելի շաբաթվա» մասին, որի ընթացքում «մարդկությունը ձախողվում է», հայտնում է Al Jazeera-ն։

«Վախենում եմ, որ ամենավատը դեռ առջևում է», - ասել է նա՝ հավելելով, որ Գազայում չկա էլեկտրականություն, ջուր կամ վառելիք, սննդի պաշարները սպառվում են, հիվանդանոցները դեղորայքի պակաս ունեն, դիահերձարանները գերբեռնված են:

«Գազայում հումանիտար իրավիճակը, որն արդեն կրիտիկական է, արագորեն դառնում է անտանելի», - ասել է Գրիֆիթսը:

Նա նաև զգուշացրել է Հորդանան գետի Արևմտյան ափում բռնության աճի և Իսրայելի և Լիբանանի միջև լարվածության սրման վտանգի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular