ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենա. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհյատ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ: 

Հրշեջ փրկարարները մարել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Տեղում ավտոմեքենայի սեփականատեր 42-ամյա Արմեն Գ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ իր ավտոմեքենան ժամը 02:40-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ հրդեհել է:

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ «գույքը ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular