ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 հոկտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1794- Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝ «Ազդարար»-ը:
1906 –ծնվել է հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը:
1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
1936 –ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:
1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:
1962- ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:
1988-Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը:
1991- Հայաստանում առաջին անգամ անց են կացվել նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը:
2003- վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը:
2005- կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:
2007- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:
2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել:
2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ Նովայի կիսանդրին:
2010- Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:
2011- «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է ավտոմեքենայում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով:
2018- Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից:
2019-Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:
2021- վախճանվել է գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
627 —վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին:
1553- վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:
1793- մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:
1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտն ավարտվել է 3 օր անց Նապոլիոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարվելով:
1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:
1846 —Բոստոն քաղաքի (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:
1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:
1853 —Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
1854– ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:
1854- ծնվել է չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:
1863 –ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:
1886-ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:
1923-Շվեյցարիայում Ջոն Հարվուդն արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:
1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:
1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել:
1946– Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:
1956 —Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:
1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչԴմիտրի Խվորոստովսկին:
1978– Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:
1986– ծնվել է ռումինացի երգչուհ Իննան:
2005 — Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը:
Կ. Խաչիկյան