ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում սպասում են իրենց մասով քաղաքապետի որոշման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի երդմանկալության արարողությունից հետո արդեն այսօրվանից նոր քաղաքապետը եռանդուն կերպով լծվելու է աշխատանքի, մասնավորապես ամենակարևոր հարցը, որն այս օրերին հետաքրքրում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների բազմաթիվ պաշտոնյաների՝ արդյոք իրենք կշարունակե՞ն մնալ իրենց պաշտոններին, թե՞ քաղաքային նոր իշխանությունը լուրջ փոփոխություններ անելու ցանկություն ունի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը «Հանրապետությանը» իր բաժին պաշտոնները հանձնելուց հետո, մտադիր է նաև լուրջ փոփոխություններ իրականացնել, թե՛ Երևանի քաղաքապետարանում, և թե՛ վարչական շրջաններում։ Առաջին հերթին հաշվի են առնելու քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետարանի և վարչական շրջանների տարբեր աշխատակիցների վարքը, ինչպես նաև ընտրությունների ժամանակ ցուցաբերած արդյունքները։

Ավինյանը, թեև դժկամությամբ, սակայն մտադիր է հեռացնել իր որոշ մտերիմների, որոնց վարչական շրջանների ղեկավար է նշանակել, ընտրություններին ցույց տված չափազանց դժգույն արդյունքի համար։ Առայժմ որևէ մեկը հստակ չգիտի, թե ով է մնալու և ով է հեռացվելու։ Լուրերը հիմնականում շշուկների մակարդակով են։ Քաղաքապետարանից բոլորին ասել են, որ յուրաքանչյուրը վտանգի տակ է և նույնիսկ եթե շարունակեն պաշտոնավարել, ապա լինելու են չափազանց մեծ ուշադրության ներքո և առաջիկա ամիսները փորձաշրջան է լինելու բոլորի, այդ թվում՝ վարչության պետերի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և նրանց աշխատակազմերի համար։

Առայժմ միայն «Հանրապետությունն» է կողմնորոշվել իր երկու վարչական շրջանի ղեկավարների հարցով, երրորդի դեպքում չեն կարողանում վարչական շրջանի ղեկավար գտնել։ Մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար է նշանակվելու ԵԿՄ կենտրոնի կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։ Նոր Նորք համայնքի ղեկավար կդառնա Տիգրան Տեր-Մարգարյանը, որը հայտնի է մի շարք աղմկահարույց հայտարարություններով, ինչպես նաև պարբերաբար սկանդալների մեջ հայտնվելու իր ընդունակությամբ։ Դավթաշենի թաղապետի համար «Հանրապետությունը» դեռ որևէ մեկին չի կարողանում գտնել։ Չի բացառվում, որ վերջին պահին որոշվի Ռոմիկ Մխիթարյանին տեղափոխել Դավթաշեն, իսկ Մալաթիա–Սեբաստիայի թաղապետ առաջարկեն «Լեդի Հակոբի» որդուն՝ Խաչիկ Հակոբյանին։

Նելա Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular