ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը լուրջ չի ընդունում Հռոմի ստատուտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտի վավերացնելու մասին օրենքը, այն արդեն հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում և երկու ամսվա ընթացքում մտնելու է ուժի մեջ։

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը, ինչից հետո պաշտոնական Մոսկվան հայտարարեց, թե դա թշնամական քայլ է համարում։ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե Հռոմի ստատուտի վերաբերյալ քննարկում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և իրեն թվում է, թե ընդհանուր հայտարարի են եկել։

ԱՊՀ-ի ղեկավարների գագաթնաժողովում՝ Բիշքեկում, Վլադիմիր Պուտինը պարզապես ծաղրել էր Փաշինյանին Հռոմի ստատուտի վերաբերյալ, հայտարարել, թե չի բացառում, որ իրավիճակի կարգավորումից հետո կայցելի Հայաստան։ Պուտինի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարող է այցելել Ռուսաստան, սակայն նա, ըստ Ռուսաստանի նախագահի, հիմա ճանապարհորդելու ժամանակ չունի։ «Մենք նրա հետ կապի մեջ ենք, կա հրավեր և կա նրա հրավերը Ռուսաստան, կտեսնենք, մենք բոլորս չափահաս ենք և հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ Հայաստանում, դա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է, նա երևի թե ժամանակ չունի ճանապարհորդելու համար, բայց մենք աշխատում ենք, և եթե նորմալ իրավիճակ ստեղծվի, ես գնամ Հայաստան, նրանք նաև կգան այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինը՝ ըստ էության, հաստատելով, որ Հռոմի ստատուտի վավերացումն առանձնապես լուրջ քայլ չեն համարում և ընդամենը Հայաստանի փոքրիկ չստացված դեմարշ են գնահատում։

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները և նրանց տարատեսակ սպասարկուները փորձում են դա բացատրել հայ-ռուսական հարաբերությունների ճեղքվածքով և Կրեմլի դեմ լուրջ քայլ համարելով՝ Կրեմլը, իհարկե, առանձնապես ուշադրություն չի դարձնում՝ առաջ մղելով սեփական շահերը, իսկ Հայաստանի իշխանության ղեկին Փաշինյանի պաշտոնավարման ցանկացած օրը նորանոր աղետներ է բերում Հայաստանին։ Այդ անձը նույնիսկ վախենում է մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, փոխարենը ԱՊՀ երկրների ղեկավարներն անխնա ծաղրում են Փաշինյանին։ Ի վերջո 2018 թվականից հետո Հայաստանը լուրջ ռեպուտացիոն կորուստ է ունեցել և անգամ գործընկերները նրան լուրջ չեն վերաբերվում։

Սոնա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular