ԹԵՍՏ. Ընտրեք իրն ու պարզեք, թե ինչ է ձեզ պակասում կյանքում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԺամանակն է պարզել, թե ձեր ընտրությունն ինչպես է ազդում ձեր ներքին ցանկությունների վրա։ Երբեմն, դժվար է հասկանալ, թե ինչու են տարբեր իրերն որոշակի ասոցիացիաներ ստեղծում, որոնք կապ չունեն միմյանց հետ։
Marketium-ը գրում է, որ դրանք մարդու գիտակցության նրբություններն են, որոնք տարիներ շարունակ ուսումնասիրվում են ու դեռ ամբողջությամբ բացահայտված չեն։ Ընտրեք ձեզ դուր եկած իրն ու պարզեք, թե իրականում ինչ եք ցանկանում ու ինչ է ձեզ պակասում կյանքում։
Եթե ընտրել եք սուրճի բաժակն, ապա դուք ցանկանում եք անհոգություն ու թեթևության զգալ։ Ձեզ պակասում են սրճարանում պարզապես նստելու և սուրճ խմելու րոպեները։
Եթե ընտրել եք կակտուսը, ապա ձեզ պակասում է հարմարավետությունը։ Դուք ցանկանում եք ձեր շուրջը ներդաշնակ միջավայր ստեղծել։
Եթե ընտրել եք ժամացույցը, ապա ձեզ պակասում է ժամանակը։ Վերջերս ձեզ թվում է, որ կյանքը ձեր կողքով է անցնում։ Դուք հանգստի կարիք ունեք։
Եթե ընտրել եք գիրքը, ապա ձեզ պակասում է հանգստությունը։ Դուք պարզապես ցանկանում եք պառկել բազմոցին ու գիրք կարդալ, չմտածել ոչնչի մասին։
Եթե ընտրել եք ճամպրուկն, ապա ձեզ ճանապարհորդություններն են պակասում։ Դուք ցանկանում եք ամեն բան թողնել ու հանգստանալ։
Եթե ընտրել եք շրթներկն, ապա ձեզ խնամքն է պակասում։ Դուք վաղուց է ինչ ժամանակ չեք հատկացրել ինքներդ ձեզ և հենց դա եք ցանկանում անել։
Եթե ընտրել եք ներկերն ու վրձինը, ապա ձեզ նախասիրությունների համար ժամանակ է պակասում։ Դուք ինչ որ նախասիրություն՝ հոբբի ունեք, որով վաղուց չեք զբաղվել ու կարոտել եք։
Եթե ընտրել եք ակնոցն, ապա ձեզ անհոգությունն է պակասում։ Դուք ցանկանում եք ոչինչ չանել ու պարզապես հանգստանալ։